ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետություններ միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի  մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-71-14.07.2017-ՏՀ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետություններ միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը  վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետություններ միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը, որով նախատեսվում է մասնակից պետությունների գնումների ոլորտում հարաբերությունների կարգավորում, գնումների համար հատկացվող միջոցների արդյունավետ եւ օպտիմալ օգտագործման ապահովում, գնումների տեղեկատվական հրապարակայնության ապահովում, էլեկտրոնային ձեւաչափով անցկացվող գնումներին մասնակցելու անարգել եւ հավասար հասանելիության ապահովում, գնումների ոլորտում մրցակցության զարրգացում, ինչպես նաեւ կոռուպցիոն եւ այլ չարաշահումներին հակազդում, գնումների վերաբերյալ հանրային քննարկումների եւ հանրային վերահսկողության իրականացում, հակադեմփինգային միջոցների կիրառում, փորձագիտական կազմակերպությունների եւ փորձագետների ներգրավվում եւ այլն:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                       Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

21.07.2017թ.