ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-72-14.07.2017-ՏՀ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի հուլիսի 22-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի խրախուսել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը, խթանել կապիտալի հոսքը եւ Պայմանավորվող կողմերի տնտեսական զարգացումը, բարձրացնել տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բարելավել բնակչության կյանքի պայմանները եւ այլն:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտականվարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
20.07.2017թ.