ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-74-17.07.2017-ՏՀ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման հետ կապված մի շարք իրավունքների ձեռք բերում երկու կողմերի միջեւ, մասնավորապես` իր պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչք կատարելու իրավունք, իր պետության տարածքում ոչ առեւտրային նպատակներով վայրէջքի իրավունք, սույն Համաձայնագրի հավելվածով սահմանված երթուղու (երթուղիների) կետում (կետերում) վայրէջք կատարելու իրավունք` ուղեւորներ, ուղեբեռ, բեռներ եւ փոստ՝ առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու եւ օդանավից իջեցնելու նպատակով եւ այլն:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
21.07.2017թ.