ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-78-17.07.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 


ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունման արդյունքում` ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողների առողջական վիճակի հետազոտման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու մասին» եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N1917-Ն եւ 1923-Ն որոշումների համաձայն: Հաշվի առնելով, որ Կոմիտեի ծառայողը հանդիսանում է սոցիալական փաթեթի շահառու եւ օգտվում է դրա շրջանակներում տրամադրվող ծառայություններից, հետեւաբար` վերանում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված ՀՀ կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 
 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                               Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

21.07.2017թ.