ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-82-19.07.2017-ՏՀ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիան, որով նախատեսվում է հնարավորինս պարզեցնել եւ ներդաշնակեցնել մաքսային ընթացակարգերը, մասնավորապես` ժամանակավոր ներմուծման մասին առկա կոնվենցիաները միավորող մեկ միջազգային փաստաթղթի ընդունման միջոցով, միջազգայնորեն կարգավորել ժամանակավոր ներմուծման նոր կատեգորիաները, ընդունել ժամանակավոր ներմուծման փաստաթղթերի տիպային մոդելներ` որպես միջազգային երաշխիքով ապահովված միջազգային մաքսային փաստաթղթեր, ինչպես նաեւ սահմանել ժամանակավոր ներմուծման ընթացակարգի դյուրացմանն ուղղված այլ միջոցառումներ:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
25.07.2017թ.