ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-83-20.07.2017-ԳԿ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 


 
 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետություննրի միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին»  արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

 Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Նախագծով նախատեսվում  է վավերացնել 1962 թվականի դեկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրված «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետություննրի միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                           Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

25.07.2017թ.