ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին»  համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-86-20.07.2017-ԳԿ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 


ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու  մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Աստանայում ստորագրված «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել միջուկային, ռադիոլոգիական, քիմիական եւ կենսաբանական զենքերի (այսուհետեւ` զանգվածային ոչնչացման զենք կամ  ԶՈԶ) եւ դրանց մատակարարման համակարգերի մշակմանը, արտադրմանը, կիրառմանը կամ խթանմանն անմիջականորեն առնչվող առանցքային տարրեր հանդիսացող տեխնոլոգիաների, նյութերի եւ փորձագիտական գիտելիքների կատարելագործմանը, հնարավորություն ընձեռնել ԶՈԶ-երին եւ դրանց մատակարարման համակարգերին, այդ  թվում` երկակի նշանակության գիտելիքներին եւ հմտություններին տիրապետող գիտնականներին վերապատրաստման եւ այլընտրանքային զբաղվածության միջոցով կիրառել իրենց գիտելիքը, աջակցել միջազգային գիտական համագործակցության զարգացմանը, համընդհանուր անվտանգության ամրապնդման ու նորարության շնորհիվ տնտեսական աճի խթանմանը, հիմնարար եւ կիրառական հետազոտությունների ու տեխնոլոգիաների մշակմանը եւ կոմերցիոն նպատակով կիրառմանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                               Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

24.07.2017թ.