ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

2016 թվականի նոյեմբերի 9-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջեւ շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-87-20.07.2017-ՖՎ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջեւ շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով նախատեսվում է երկարաժամկետ համագործակցության հիմք ստեղծել ՀՀ կառավարության եւ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի  (այսուհետ` ՀՇՄՖԿ) պայմանավորվող պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող ներդրումների համար` ՀՇՄՖԿ կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների օգտագործման հարցում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                           Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

25.07.2017թ.