ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Կ-107-31.07.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած մեկ վայրում կատարված 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում խաղատուն, շահումով մեքենայացված խաղ եւ ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու գործընթացը: Այդ նպատակով նախատեսվում է մեկ ներդրումային ծրագրի դեպքում միայն ներդրման վայրում կազմակերպել մեկ խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ, ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից` մյուս համաներդրողների գրավոր համաձայնության դեպքում: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ`                                 Գ. ՍԱՖԱՐՅԱՆ  

11.08.2017թ.