ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Պ-108-31?07?2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Բաբլոյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Գ. Մելիքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդի հաշվարկի մեխանիզմի նույնական եւ միատեսակ կարգավորմամբ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական    
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ`                                  Ա Հարությունյան    
 

 

          11.08.2017թ.