ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-122-30.08.2017-ՏՀ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2014 թվականի հունիսի 11-ին Վիեննայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման հետ կապված իրավունքների ձեռք բերում երկու կողմերի միջեւ, մասնավորապես` իր պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչք կատարելու իրավունք, իր պետության տարածքում ոչ առեւտրային նպատակներով վայրէջքի իրավունք, սույն Համաձայնագրի հավելվածով սահմանված երթուղու (երթուղիների) կետում (կետերում) վայրէջք կատարելու իրավունք` ուղեւորներ, ուղեբեռ, բեռներ եւ փոստ` առանձին կամ համակցված, օդանավ վերցնելու եւ օդանավից իջեցնելու նապատակով եւ այլն:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
04.09.2017թ.