ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-136-2.10.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ
 


 


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է եկամտային հարկի միջին սանդղակը (ըստ որի 150.000 դրամից մինչեւ 2 մլն. դրամը սահմանված է 28 տոկոս դրույքաչափ) դիֆերենցել երկու մասի` 150 հազար դրամից մինչեւ 300.000 դրամ ամսական աշխատավարձի համար սահմանելով 26 տոկոս դրույքաչափ, իսկ 300.000 դրամից մինչեւ 2 մլն. դրամ աշխատավարձի համար` 28 տոկոս դրույքաչափ:

Ըստ էության, տվյալ Նախագծի ընդունմամբ որոշակիորեն կթեթեւանա միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների հարկային բեռը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 



  ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                                     տնտեսագիտական վարչության 
սոցիալական փորձաքննության բաժնի  
առաջատար մասնագետ`                                                Մ.  ԴԱԼԼԱՔՅԱՆ

09.10.2017թ.