ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-137-3.10.2017-ԱՍ-011/0) եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1371-3.10.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված է պետկան ծառայության մի տեսակից մեկ այլ տեսակի անցման դեպքում ծառայողների վարձատրության խնդիրների կանոնակարգման, կատարողականի եւ կիսամյակային հաշվետվության հիման վրա պետական ծառայողների պարգեւատրման, ՀՀ դիվանագիտական մարմնից պետական մեկ այլ մարմին գործուղելու դեպքում դիվանագետի վարձատրության, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ծառայողների ստաժի համար տրվող հավելավճարների վճարման, ինչպես նաեւ օրենքի մի շարք դրույթների հստակեցման, օրենքում լուծում չգտած հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջեւ առկա հակասության վերացման անհրաժեշտությունից:
Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումների ապահովում:
Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ՝ Գ. ՆԱԶԱՐՅԱՆ
20.10.2017թ.