ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-142-3.10.2017-ԱՍ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1421-3.10.2017-ԱՍ-011/0) եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1422-3.10.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Սույն իրավական ակտերի կիրառման արդյունքում կբարելավվի ՀՀ պետական բյուջեից վճարվող` սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, նպաստների եւ դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաեւ` շահառուներին մատուցվող ծառայությունների որակը:
Միաժամանակ, կպարզեցվեն կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգեւավճարները անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը:
Արդյունքում` կավելանան անկանխիկ վճարումների ծավալը` բարելավելով գործընթացի թափանցիկությունն ու ֆինանսական կառավարելիությունը, ինչպես նաեւ կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
11.10.2017թ.