ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային ծառայության  մասին» (փաստաթղթային կոդ` Կ-143-3.10.2017-ՏՀ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին»  եւ «Մաքսային ծառայության  մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1431-3.10.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.                           Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.                           Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի` հարկային ծառայության եւ մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ուղղվել Հայաստանի Հանրապետության կառավարության  պահուստային ֆոնդ:

     Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՀՀ ԱԺ աշխատակազմի 
տնտեսագիտական վարչության 
տնտեսական  փորձաքննության բաժնի 
գլխավոր  մասնագետ`                                                               Գ. ՍԱՖԱՐՅԱՆ

                                                

16.10.2017թ.