ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-150-9.10.2017-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռ. Մուրադյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Սույն Նախագծի ընդունումը թույլ կտա մշակութային ժառանգության առարկաների պետական ցուցակները կազմելիս առավել ամբողջական ու տեղայնացված մոտեցում ցուցաբերել եւ այդ ցուցակում ընդգրկել մի շարք պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքներ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                   Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

17.10.2017թ.