ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող? ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-158-19.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի եւ Վ. Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող? ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Նախագծով առաջարկվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից` նպատակ հետապնդելով բարելավել հանրապետությունում ձեռնարկատիրական միջավայրը: 

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ արդեն իսկ ընդունվել է «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող? ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Կ -0321-23.06.2017-ՏՀ-011/0) ՀՀ օրենքի նախագիծը, որով սույն Նախագծով սահմանված ապրանքների գերակշիռ մասի (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 251702000, 2529100000 եւ 6902 ծածկագրերին դասվող ապրանքների) ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Հետեւաբար, նշված երեք ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու համար անհրաժեշտ է Նախագծում թողնել միայն նշված երեք ծածկագրերը, իսկ մյուս ծածկագրերն անհրաժեշտ է  հանել, այլապես` սույն Նախագծի ընդունման դեպքում կստացվի, որ մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումը երկու անգամ է ազատվում ավելացված արժեքի հարկից:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ `                                                                 Գ Կիրակոսյան 

08.11.2017թ.