ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) եւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված`«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-159-20.10.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրԾրագիր 2» (հատուկ գործողություններ) եւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված`«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրԾրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2017 թվականի ապրիլի 10-ին եւ 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) եւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված`«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը, որով նախատեսվում է 27 ամսով երկարաձգել Ծրագիր 2-ի փակման ամսաթիվը եւ 21 ամսով երկարաձգել Ծրագիր 3-ի փակման ամսաթիվը:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
31.10.2017թ.