ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-173-2.11.2017-ՏՏԳԲ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1731-2.11.2017-ՏՏԳԲ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1732-2.11.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ջրահեռացման ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է վերը նշված օրենքների համապատասխանության եւ հստակեցման անհրաժեշտությամբ:
Նախագծերի Փաթեթի ընթունմամբ կկարգավորվեն ջրահեռացման ոլորտի իրավահարաբերությունները, ինչպես նաեւ կսահմանվեն կեղտաջրերի եւ ջրահեռացման համակարգերի տեսակները, եւ ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը եւ մոնիտորինգին ներկայացվող պահանջները:
Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ՝ Գ. ՆԱԶԱՐՅԱՆ
13.11.2017թ.