ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-179-9.11.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Ռաֆիկ Գրիգորյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է օրենքի տարբեր հոդվածներից հանել ավելորդ եւ իրավական ծանրաբեռնվածություն չկրող բառերն ու արտահայտությունները, նոր խմբագրությամբ շարադրել օրենքի այն դրույթները, որոնք չունեն միանշանակ ընկալում կամ դրանց բովանդակությունը չի համապատասխանում հարակից մյուս օրենքների տերմինաբանությանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորինս հստակեցնել  «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի ամբողջ տեքստը եւ վերացնել դրա կիրառման ընթացքում տարբեր խոչընդոտների ու տարընթերցումների ի հայտ գալու հնարավորությունը:

   Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
 տնտեսական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ`                                     Գ. Սաֆարյան  

15.11.2017թ.