ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ « Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-181-13.11.2017-ՏՀ-011/0),«Մաքսային ծառայության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1811-13.11.2017-ՏՀ-011/0), «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1812-13.11.2017-ՏՀ-011/0), «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1813-13.11.2017-ՏՀ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1814-13.11.2017-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1815-13.11.2017-ՏՀ-011/0), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1816-13.11.2017-ՏՀ-011/0), «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1817-13.11.2017-ՏՀ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1818-13.11.2017-ՏՀ-011/0), «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1819-13.11.2017-ՏՀ-011/0), «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ-18110-13.11.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում?
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցման հարցում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ, ինչի կապակցությամբ առաջարկվում է արտաբյուջետային ֆոնդ (հաշիվ) ունեցող պետական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցել տվյալ մարմնի արտաբյուջետային հաշվից? Այս առումով հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառում:
ա) «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են ֆոնդի հաշվին» (նույն մոտեցումն ամրագրված է նաեւ արտաբյուջետային հաշիվներ ունեցող մյուս մարմինների համար): Այս կապակցությամբ առաջանում են մի քանի հարցադրումներ: Մասնավորապես.
գ Ինչպե՞ս է որոշվելու ֆոնդի միջոցների անբավարությունը, քանի որ դրա օգտագործման ուղղություններում օրենսդրությամբ սահմանված չեն առաջնային եւ ոչ առաջնային ծախսեր: Այսինքն, միշտ էլ կարելի է այլ ուղղություններով ծախսեր իրականացնել եւ արհեստականորեն ստեղծել «անբավարարություն»: Այս առումով, կարծում ենք, անհրաժեշտ է Նախագծում ավելացնել դրույթ, համաձայն որի` ֆոնդի միջոցների հաշվին առաջնահերթ կերպով կփոխհատուցվի հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը: Նույն մոտեցումն անհրաժեշտ է ամրագրել նաեւ Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերում:
գ Ի՞նչ ժամկետներում են վերադարձման ենթակա պահուստային ֆոնդից կամ պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները: Իհարկե, ելնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից, ենթադրվում է, որ դա պետք է տեղի ունենա տվյալ բյուջետային տարվա ընթացքում: Դրանով հանդերձ, կարծում ենք, Փաթեթում ընդգրկված նախագծերում անհրաժեշտ է հստակ սահմանել, որ վնասի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են տվյալ բյուջետային տարվա ընթացքում: Այս պայմանի հստակեցման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ կառավարության պահուստային ֆոնդի չափը սահմանափակված է, ուստի տվյալ տարվա ընթացքում այդ միջոցների չվերադարձման եւ հաջորդ տարվա ընթացքում վերադարձման դեպքում հնարավոր է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ծախսերի` օրենքով սահմանված սահմանաչափը գերազանցվել (համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, «Կառավարության պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին` օրենքով նախատեսված ծախսերի 5 տոկոսը:»):
գ) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ հարկային մարմնի զարգացման ֆոնդը ծախսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար»: Նույն մոտեցումն ամրագրված է նաեւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով: Մեր կարծիքով, համապատասխան օրենքներով անհրաժեշտ է հստակ եւ սպառիչ կերպով սահմանել արտաբյուջետային ֆոնդերի կամ հաշիվների ծախսային ուղղությունները, ինչը բխում է պետական ֆինանսների արդյունավետ կառավարման տրամաբանությունից:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. Կիրակոսյան
28.11.2017թ.