ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-187-20.11.2017-ՏՀ-011/0) եւ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ-1871-20.11.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ս. Ֆարմանյանի, Ա. Վարդանյանի, Ռ. Մուրադյանի, Հ. Թովմասյանի, Վ. Գրիգորյանի, Մ. Թանդիլյանի, Գ. Մելիքյանի, Ռ. Մախմուդյանի, Շ. Սարդարյանի, Ս. Բագրատյանի, Ա. Սաղաթելյանի եւ Մ. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Փաթեթով առաջարկվում է խստացնել վիճակախաղի կազմակերպիչների կողմից` 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից` 21 տարեկանը չլրացած անձանց համար օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը` ավելացնելով հիշյալ իրավախախտումների համար տուգանքների չափը:

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                               Գ Կիրակոսյան 

06.12.2017թ.