ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1931-27.11.2017-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1932-27.11.2017-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1933-27.11.2017-ԱՍ-011/0) եւ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1934-27.11.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունմամբ առաջարկվում է.

- ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը եւ դրա հարակից օրենքները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության կարգավորումներին, միջազգային չափանիշներին՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները,

- փոփոխություն կատարվել ծնողական իրավունքներից զրկելու կարգում, որպեսզի ընդլայնվի ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը,

- լրացում նախատեսվել գտնված (ընկեցիկ) երեխաների հայտնաբերման դեպքերի համար, որի արդյունքում երեխային հայտնաբերելուց հետո 3 ամիս շարունակ ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին եւ վերջիններիս չհայտնաբերման պարագայում միայն թույլատրում տվյալ երեխայի որդեգրումը,

- սահմանել այլ դրույթներ` օրենսդրորեն ամրագրելով երեխային լավագույն շահի գերակայության սկզբունքով առաջնորդվելու` համապատասխան անձանց պարտավորությունը, 

- հստակեցնել խնամատար ընտանիքներին ներկայացվող պահանջները եւ դրանց ընտրությունը, 

- ամրագրել խնամատար ընտանիքի նկատմամբ վերահսկողություն նախատեսելու հիմնական սկզբունքները եւ ուղղություններ եւ այլն:

Փաթեթում ընդգրկված նախագծերը տնտեսագիտական հիմնախնդիրներ չեն պարունակում, եւ դրանց վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություներ չկան:               

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                      Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

07.12.2017թ.