ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-199-4.12.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը պայմանավորված է ՀՀ գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաեւ փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանության անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել կառավարման ռիսկերը, կատարելագործել զսպման մեխանիզմները եւ բարելավել ՀՀ դիրքը «Ներդրողների պաշտպանության» ցուցիչով:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ՝ Գ. ՆԱԶԱՐՅԱՆ
14.12.2017թ.