ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-222-15.12.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ), որով կարգավորվում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռներն ուղարկողների, բեռը ստացողների, այլ ֆիզիկակական եւ իրավաբանական անձանց միջեւ հարաբերությունները, որոնք մուլտիմոդալ ծառայություններ իրականացնելիս հանդես են գալիս բեռի տիրոջ անունից, ինչպես նաեւ սահմանվում է իրավունքներ, պարտականություններ եւ պատասխանատվություն` տրանսպորտային գործողությունների յուրաքանչյուր մասնակցի համար:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
19.12.2017թ.