ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնացնելու եւ եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-221-15.12.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնացնելու եւ եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնացնելու եւ եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռնի կիրառել արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաների համաձայնեցման մեխանիզմը, ինչի շնորհիվ կապահովվեն եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ բարեխիղճ մրցակցության սկզբունքները: Դրա հետ մեկ տեղ, եվրասիական տնտեսական հանձնաժողովը հանդիսանալով երրորդ՝ ոչ շահագրգիռ կողմ, քննություն սկսելու մեխանիզմի իրավունք ունենալու դեպքում կապահովի անկախ եւ օբյեկտիվ վերլուծություն՝ անդամ պետությունների կողմից տրամադրվող արդյունաբերական սուբսիդիաները եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի դրույթներին համապատասխանության տեսանկյունից:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                        Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
 

          21.12.2017թ.