ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-232-21.12.2017-ՖՎ-011/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2321-21.12.2017-ՖՎ-011/0), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2322-21.12.2017-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2323-21.12.2017-ՖՎ-011/0) եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2324-21.12.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 
 


 
 

 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է բարեփոխել ՀՀ-ում ակտիվների արժեթղթավորման գործընթացները կարգավորող օրենսդրությունը՝ նպատակ ունենալով վերացնել արժեթղթավորման գործընթացներում մինչ այժմ ի հայտ եկած խոչընդոտները, գործող օրենսդրությունը համապատասխանեցնել առկա զարգացումներին եւ ներդրումների համար ապահովել առավել հստակ եւ գործուն իրավական լուծումներ: Մասնավորապես`

- արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունների` հիմնադրամի կարգավիճակն առաջարկվում է փոխարինել արժեթղթավորման ֆոնդի կարգավիճակով, քանի որ օրենքն ընդունելու ժամանակ ՀՀ արժեթղթերի շուկան դեռեւս բավարար զարգացած չէին, ընդունված չէին կամ չէին գործում ոլորտը կարգավորող այլ օրենքներ: Հետագայում ինչպես արժեթղթերի շուկան ինքնին, այնպես էլ օրենսդրական դաշտը ապրել է որոշակի զարգացումներ, մասնավորապես՝ ընդունվել է «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորել է ֆոնդերի գործունեությունը, ինչպես նաեւ նախատեսել է արժեթղթավորման ֆոնդը՝ որպես ֆոնդի առանձին տեսակ,

- առաջարկվում է ներդնել արժեթղթավորման բնագավառի նոր գործիքներ, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն ակտիվի արժեթղթավորում, այլեւ ակտիվի հետ կապված վարկային ռիսկի արժեթղթավորում,

- առաջարկվում է համապատասխանություն ապահովել ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի միջեւ եւ այլն:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

տնտեսական փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ՝                                           Գ. ՍԱՖԱՐՅԱՆ

26.12.2017թ.