ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին»  համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-275-28.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին: 

 2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2017թ հունիսի 14-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունում եւ Տաջիկստանի Հանրապետությունում տրվող հիմնական կրթության վկայականը, միջնակարգ կրթության մասին վկայականը, նախնական եւ միջին մասնագիտական կրթության վկայագրերը եւ ներդիրները, բակալավրիատի վկայագրերը եւ այլն, համադրելի են, եւ ճանաչվում են երկու պետություններում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                      Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

07.03.2018թ.