ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-281-14.03.2018-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2017թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում եւ 2017թ. հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագիր, ըստ որի՝ ՊԳԿ-ն կարող է Հայաստանի Հանրապետությունում ունենալ ներկայացուցչություն` տեխնիկական համագործակցության շրջանակներում զարգացման եւ արտակարգ իրավիճակների զանազան ծրագրեր իրականացնելու համար, որոնք նպատակաուղղված են գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության, պարենային ապրանքների անվտանգության, որակի եւ բնական ռեսուրսների կայուն կառավարման բարելավմանը:
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի գլխավոր մասնագետ`                                              Գ. Նազարյան

19.03.2018թ.