ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Ի լրումն 2018 թվականի փետրվարի 28-ի գրության շրջանառության մեջ դրված` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-273-28.02.2018-ԳԿ-011/0) եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2731-28.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Ներկայացված իրավական ակտերի ընդունման դեպքում ակնկալվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով հստակ եւ համապարփակ կարգավորել ՀՀ Սահմանադրության փոփոխություններից բխող` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կարգավիճակը, լիազորությունները, ինչպես նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող նորմերը համապատասղանեցնել հասարակական հարաբերությունների զարգացման արդի պայմաններին:
Նախագծերի փաթեթը տնտեսագիտական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
15.03.2018թ.