ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-283-16.03.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Վերջինս հանդիսանում է «2013 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված 30 մլն դոլար արժողությամբ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի լրացուցիչ ֆինանսավորում եւ ուղղված է սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի կրճատմանը եւ ոռոգման թիրախային համակարգերում ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ ԱԺ աշխատակազմիտնտեսագիտական փորձաքննության
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի գլխավոր մասնագետ՝ Գ. ՍԱՖԱՐՅԱՆ
27.03.2018թ.