ՏԵՂԵԿԱՆՔ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի 

գործունեության հաղորդման վերաբերյալ (փաստաթղթային կոդ` 292-04.04.2018-ԳԿ) 

 
 

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության հաղորդումը (այսուհետ` Հաղորդում) կազմված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:   

Հաղորդումը ներառում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքները: Մասնավորապես, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հատկացված լիցենզիաների հիման վրա 2017թ. ՀՀ-ում գործել են 94 հեռուստաընկերություն, որից 36-ը` վերգետնյա եթերային, 58-ը` կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն:

2017 թվականին դադարեցվել է հեռուստառադիոծրագերի մալուխային հեռարձակման 14 լիցենզիա եւ ռադիոհաղորդումների հեռարձակման 19 լիցենզիա:

Նշված ժամանակահատվածում անմիջական դիտարկման է ենթարկվել հեռուստառադիոծրագրերի եւ դրանց տեսագրությունների ավելի քան 3120 եթերաժամ, որից 1680 ժամը` հեռուստածրագրերի մշտադիտարկում, ինչի արդյունքում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ չեն արձանագրվել:

 Հաղորդման վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի պետ`                       Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

18.04.2018