ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օդային հաղորդակցությունների մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-307-19.04.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Օդային հաղորդակցությունների մասին? Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության  կառավարության միջեւ համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքնության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Օդային հաղորդակցությունների մասին? Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության  կառավարության միջեւ» համաձայնագիրը, որն ուղղված է երկու երկրների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հռչակած «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը, զբոսաշրջության եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը եւ մի շարք այլ խնդիրների լուծմանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության  

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ՝                                              Գ. ՍԱՖԱՐՅԱՆ 

26.04.2018թ.