ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-311-2.05.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.  Ներկայացված իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017 թվականի հունիսի 14-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ընդլայնել երկու երկրների միջեւ համագործակցությունն ավիացիայի ոլորտում եւ կնպաստի զբոսաշրջության եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նախագիծը վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի պետ`                        Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

16.05.2018թ.