ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-323-30.05.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Պետրոսյանի, Ն. Զոհրաբյանի, Ն. Առուստամյանի, Վ. Էնֆիաջյանի, Հ. Նազարյանի, Ա. Մանուկյանի, Լ. Սարգսյանի, Ա. Աբրահամյանի, Ի. Տոնոյանի եւ Շ. Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքի իրացումը նաեւ համատեղությամբ աշխատողների հետ աշխատանքային փոխհարաբերություններում, ինչը նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական Խարտիայի ուղղակի պահանջն է:
3. Նախագծի վերնագրում անհրաժեշտ է «լրացում» բառը փոխարինել «փոփոխություն» բառով` Նախագծի վերնագիրը դրա բովանդակությանը համապատասխանեցնելու նպատակով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի պետ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
13.06.2018թ.