ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-330-11.06.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով սահմանվում է, որ`
- ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատվում է ՀՀ Վարչապետի որոշմամբ:
- Նախագծով տրվում են լիազոր մարմնի գործառույթները, այդ թվում՝ օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակումն ու գրանցումը, ծրագրի` բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը) եւ այլն:
- Միաժամանակ, սահմանվում է, թե ո՞ր ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը եւ որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող:
3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել մեկ նկատառում, մասնավորապես` Նախագծի 1-ին հոդվածով նորովի շարադրվող` Լիազորված մարմնի գործառույթները, կարծում ենք, ավելի նպատակահարմար կլինի լրացնել առանձին հոդվածի տեսքով (որպես նոր` 14.1-րդ հոդված), քանի որ այս գործառույթների բացվածքը բավականին ծավալուն է եւ, ըստ էության, չի համապատասխանում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի վերնագրին (այն կոչվում է «Բարեգործական ծրագիրը») եւ համահունչ չէ այդ հոդվածի շարադրանքին:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ14.06.2018թ.