ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-334-13.06.2018-ԱՍ-011/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
 
 


 
 

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Ներկայացված իրավական ակտի ընդունմամբ պետական բյուջեի վրա կդրվի կենսաթոշակային համակարգին անդամակցող եւ նոր միացող անձանց կողմից կատարվող վճարների կատարման կեսի բեռը, որի արդյունքում կապահովվի համակարգի սահուն եւ ամբողջական ներդրումը: Նախագծով ներկայացվող դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը` նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների վրա:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի պետ`                        Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

20.06.2018թ.