ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-338-14.06.2018-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին: 

2. Ներկայացված Նախագծի նպատակն է` վերացնել անհամապատասխանությունը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների միջեւ` կապված համայնքի ավագանու կողմից համայնքի բնակչության հետ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու իր աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ տալու ավագանու պարտականության հետ:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի պետ`                      Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

21.06.2018թ.