ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-340-15.06.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Պետրոսյանի , Մ. Մելքումյանի , Ն. Զոհրաբյանի , Ն. Առուստամյանի , Վ. Էնֆիաջյանի , Հ. Նազարյանի , Ա. Մանուկյանի , Լ. Սարգսյանի , Ի. Տոնոյանի եւ Շ. Իսայանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթ ը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ընդունումը, ըստ դրա հեղինակների, նպատակ է հետապնդում օրենսդրական հիմքեր ստեղծել, որ աշխատողները, ում հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքի էական պայմանները փոփոխելու առիթով աշխատանքը չշարունակելու պատճառով, օգտվեն գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատողի` Օրենսգրքով սահմանված երաշխիքներից:
Նախագծի ընդունումը կարող է ապահովել դրված խնդրի լուծումը եւ ունի պատշաճ հիմնավորում:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
19.06.2018թ.