ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-341-15.06.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Մինասյանի, Ս. Նիկոյանի եւ Գ. Գորգիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.        Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում, ընթացիկ եզրակացության բովանդակությունում պահպանելով ըստ անհրաժեշտության ներկայացվող բաղադրիչների վերաբերյալ պահանջը, սահմանել պարտադիր նոր պահանջներ հաշվեքննության յուրաքանչյուր տեսակի համար:

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի նոր խմբագրությամբ 1-ին կետի «բ» ենթակետի «օրենքի» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «սույն» բառը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                    Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

19.06.2018թ.