ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-383-02.10.2018-ՖՎ,ԱՀ,ԳԿ,ԱՍ,ԵԻ,ՊԱ,ՊԻՄԻ,ՏՏԳԲ,ՏՀ,,-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի բոլոր 12 հոդվածների մասերն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի 5-րդ, 7-9-րդ հոդվածներում «Հայաստանի Հանրապետության օրենք» բառերի համապատասխան հոլովաձեւերն առաջարկում ենք փոխարինել «օրենք» բառի համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
3. Նախագծի 7-րդ հոդվածի 15-րդ կետում, 9-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ կետերում, 12-րդ կետի «դ» ենթակետում (երկու անգամ) եւ 15-րդ կետում հղումներն առաջարկում ենք անել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի ոչ թե կետերին, այլ մասերին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:
4. Նախագծի 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակում «ՀՀ օրենք» բառերի համապատասխան հոլովաձեւերն առաջարկում ենք փոխարինել «օրենք» բառի համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
5. Նախագծի 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակում «ՀՀ վերահսկողական ծառայություն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՀ պետական վերահսկողական ծառայություն» բառերով՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Դանիելյան (հեռ. 011-513-283)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Դանիելյան (հեռ. 011-513-283)