ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-393-15.10.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի վերնագրում «Ընտանեկան» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «2004 թվականի նոյեմբերի 9-ի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
2. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքին հղում այլեւս չի պարունակում:
3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացվող՝ 16-րդ հոդվածի 1.1-ին մասի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:
5. Նախագծի 2-րդ հոդվածի «10-րդ» բառն առաջարկում ենք փոխարինել «տասներորդ» բառով՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)