ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-395-16.10.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրի «Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «սահմանադրական օրենքում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք նաեւ Նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «կետում» բառն առաջարկում ենք փոխարինել «մասում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի «0,04-ապատիկ» բառն առաջարկում ենք փոխարինել «0,04-ապատիկի» բառով, իսկ «0,3-ապատիկ» բառը՝ «0,3-ապատիկի» բառով:

4. Նախագծի 1-ին հոդվածի «բառերը» բառն առաջարկում ենք փոխարինել «բառը» բառով, իսկ «բառերով» բառը՝ «բառով» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)