ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-406-26.10.2018-ՏՀ-011/0), ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4061 -26.10.2018-ՏՀ-011/0) եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4062 -26.10.2018-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:
2. Նախագծի 1-ին հոդվածի «2011 թվականի նոյեմբերի 28-ի» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:
3. Նախագծի 1-ին հոդվածում, 2-րդ հոդվածի 2-3-րդ մասերում, 3-5-րդ հոդվածներում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-8-րդ հոդվածներում, 9-րդ հոդվածի 2-րդ մասում, 10-11-րդ հոդվածներում, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-3-րդ եւ 5-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ կետում հղում է արվում Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին, որն էլ իր հերթին՝ Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն՝ հղում է անում Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 4-րդ կետում հղում է արվում Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետին, որն էլ իր հերթին՝ Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ հղում է անում Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին, Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 4-րդ կետում հղում է արվում Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետին, որն էլ իր հերթին՝ Նախագծի 11-րդ հոդվածի համաձայն՝ հղում է անում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքին, Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող 2.3-րդ կետում հղում է արվումՆախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող 2.1-րդ մասին, որն էլ իր հերթին՝ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 4-րդ եւ 5-րդ կետերին, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արգելվում է կատարել շարունակական հղումներ, այն է՝ երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասին:
5. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2.1-ին եւ 2.3-րդ մասերի համարները տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:
Նման խնդիր կա նաեւ Նախագծի 4-րդ հոդվածում (այստեղ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի՝ լրացվող 33.1-ին հոդվածի համարն է տեքստից հարկավոր բաժանել միջակետով), ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ եւ 6-րդ հոդվածներում (6-րդ հոդվածում հենց այդ հոդվածի համարն է տեքստից անհրաժեշտ բաժանել միջակետով):
6. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում, 6-րդ հոդվածի 1-ին մասում եւ 9-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:
7. Առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 3-րդ, 6-7-րդ, 9-10-րդ հոդվածներում կիրառվող «դրությամբ» եզրույթը՝ այն փոխարինելով «ընթացքում» բառով, քանի որ «դրությամբ» եզրույթը մատնանշում է կոնկրետ ժամկետ:
8. Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող՝Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «օրենսգրքի» բառն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենսգրքի» բառերով:
9. Նախագծի 5-րդ հոդվածի «33-րդ հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի» բառերով:
10. Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 18.1-ին մասի «տեղեկության» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղեկությունների, առաջարկների եւ երաշխիքների» բառերով՝ ապահովելու համար համապատասխանությունբ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասին:
11. Նախագծի 14-րդ հոդվածի ««5» թիվը փոխարինել «11» թվով» բառերն առաջարկում ենք փոխարինել ««5-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով» բառերով:
12. Նախագծի 17-րդ հոդվածի վերնագրի «Անցումային եւ եզրափակիչ դրույթներ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը:
13. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրերում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով, իսկ 1-ին հոդվածների «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
14. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 23-րդ մասում«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» բառերն առաջարկում ենք փոխարինել «Արժեթղթերի շուկայի մասին» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան օրենքի վերնագիրը:
15. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 20-րդ մասի 6-րդ կետը 20-րդ մասի կոնտեքստում անհասկանալի է:
16. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 24-րդ մասը նախատեսում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք այդ նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու համապատասխան իրավական ակտը:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)
Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)
ՏԵՂԵԿԱՆՔ
Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին
Փաթեթին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագիծ՝ նկատի ունենալով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով՝ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկություններ չներկայացնելու, կեղծ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու դեպքում ներկայացնողին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու պահանջը:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)
Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)