ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-401-22.10.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 1-ին հոդվածի «2018 թվականի» բառերն առաջարկում ենք փոխարինել «մինչեւ 2018 թվականի» բառերով:
Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 11-րդ մասի «Համաներում հայտարարելու արդյունքում պատշոնից ազատել.» բառերն առաջարկում ենք հանել: Առաջարկում ենք հրաժարվել նաեւ այդ մասը կետերով համարակալելուց: 2-րդ կետի «Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն մասի առաջին պարբերությունը» բառերով, իսկ 3-րդ կետի «Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն մասի առաջին պարբերությունում» բառերով:
3. Նախագծի 2-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետի «քաղաքացիական դատավարության օրենսգրքով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:
4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի «դատավճիռներով» բառն առաջարկում ենք փոխարինել «դատական ակտերով» բառերով, քանի որ «դատավճիռներով» բառի տակ չեն ներառվում վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների որոշումները:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)