ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-14.01.2019-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը` Նախագծի 8-րդ կետում «Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից» բառերն առաջարկում ենք փոխարինել «ընդունման պահից» բառերով, հիմք ընդունելով՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 9-րդ մասի կարգավորումները:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-511-283)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-511-283)