ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-013-12.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, առաջարկում ենք Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը:
2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը փոխարինել «օրենքում» բառով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:
3. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերը, նկատի ունենալով, որ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Վիճակախաղերի մասին» օրենքի ( այսուհետ՝ Օրենքի) 4-րդ հոդվածի 2-րդ մասից հանել որոշ բառեր: Նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն. նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով:
4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում, 2-րդ հոդվածի 2-րդ կետում եւ 3-րդ հոդվածի 3-րդ կետում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով, իսկ 3-րդ հոդվածի 2-րդ կետից «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
5. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, համաձայն որի. «Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ «ԱՄ», «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի նման տեսքով ընդունումից հետո, բաց է մնում, թե ի՞նչ իրավական հետեւանքներ կարող են առաջանալ, եթե խախտվի Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, քանի որ Նախագծում արգելքների խախտման համար պատասխանատվություն նախատեսված չէ:
Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծով նախատեսել նաեւ Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտման համար պատասխանատվություն՝ Օրենքի «Տուգանք» վերտառությամբ 14-րդ հոդվածում:
6.Նախագծի 3-րդ հոդվածի «5-րդ հոդվածում՝» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «Օրենքի» բառը:
7. Նախագծի 5-րդ հոդվածում «5.1-ին հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «5.1-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով, որպեսզի հղումը լինի ճիշտ եւ հստակ: Նկատի ունենալով, որ միայն վերը նշված հոդվածի 2-րդ մասով է կազմակերպիչների համար սահմանվում որոշակի պահանջների կատարում:Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:
8. Նախագծի 6-րդ հոդվածը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված. 6Օրենքի 15-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի «ա» կետից հանել «կամ» շաղկապը, իսկ «կետերով» բառից հետո լրացնել «կամ 1.1-րդ մասով» բառերը,
2) 1-ին մասը լրացնել նոր «գ1» կետով.
«գ1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2-րդ հոդվածով սահմանված պահանջները:»:
9. Նախագծի 7-րդ հոդվածի մասերն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան
ՏԵՂԵԿԱՆՔ
««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ-013-12.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան