ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» (փաստաթղթային կոդ ՝ Պ -015-18 02 2019- ՊԻ -011/0) Հայաստանի Հանրապետության օր ենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ ՝ Նախագիծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը կարգավորում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Եր և ան քաղաքում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի ցույցերը ցրելու հետեւանքով անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները: Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն ՝ հատուցման է ենթակա 2008 թվականի մարտի Երեւան քաղաքում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի ցույցերը ցրելու հետեւանքով անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելը: Պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե անձը մահացել կամ անձի առողջությանը պատճառվել է միջին, ծանր եւ առանձնապես ծանր վնասվածք 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի ցույցերը ցրելու հետեւանքով: Այդ առումով գտնում ենք, որ անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հանգամանքը պետք է որոշվի անհատապես կոնկրետ գործի դատավարական քննության շրջանակներում՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործող նորմերի համաձայն անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը կարող է համարվել նաեւ իրավաչափ: Խոսքը վերաբերում է անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառելուն: Հետեւաբար՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից առաջարկում ենք նախագիծը խմբագրել՝ Նախագծում ամրագրելով այն մոտեցումը, որ հատուցման է ենթակա 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի ցույցերը ցրելու գործողությունների արդյունքում օրենքով սահմանված կարգով տուժող ճանաչված անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը:

Միաժամանակ Նախագծի համաձայն՝ հատուցման իրավունք ունեցող անձին պատճառված վնասը հատուցվում է միայն նշված իրադարձությունների ժամանակ բողոքի ցույցերը ցրելու հետեւանքի առաջացման դեպքում: Այսինքն՝ եթե 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի ցույցերը ցրելու ժամանակ, որպես վերջնական հետեւանք չի առաջացել բողոքի ցույցը ցրելը, ապա անձին պատճառված վնասը ենթակա չէ հատուցման: Այդ առումով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված «ցրելու հետեւանքով» բառերը փոխարինել «ցրելու գործողությունների արդյունքում» բառերով:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «ստացված վնասվածքի» բառերն առաջարկում ենք փոխարինել «ստացված մարմնական վնասվածքի» բառերով, իսկ «առանձնապես ծանր» բառերն առաջարկում ենք հանել՝ նկատի ունենալով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածների պահանջները: Նույն հիմնավորմամբ՝ «վնասվածք» բառն անհրաժեշտ է փոխարինել «վնաս» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հատուցման պահանջ կարող է ներկայացնել միայն «տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը», մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ են համարվում նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում են դատավարության համապատասխան անչափահաս կամ անգործունակ մասնակցի օրինական շահերը: Այդ առումով առաջարկում ենք «իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը» բառերը փոխարինել «տուժողի ներկայացուցիչը կամ իրավահաջորդը» բառերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի կարգավորման առարկան վնասի հատուցման պայմաններն են, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նշված պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Այսինքն՝ Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուցման պայմանները սահմանելը օրենքի կարգավորման առարկա է, մինչդեռ 3-րդ հոդվածով նշված պայմանները սահմանելը վերապահված է ՀՀ կառավարության որոշմանը: Այդ առումով նշված դրույթների միջեւ առկա է հակասություն: Միաժամանակ անրհարժեշտ է նկատի ունենալ, որ վնասի հատուցման, այդ թվում ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը բովանդակային առումով կրկնում է նույն հոդվածի 4-րդ մասին, քանի որ «սույն օրենքով սահմանված հատուցման չափը եւ կարգը» բովանդակային առումով ներառում է նաեւ «ոչ նյութական վնասի հատուցման չափը եւ կարգը»:
Նույն հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք լրացնել նաեւ դրույթներ, որոնք կվերաբերեն անձի առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման չափը որոշելուն: Հակառակ պարագայում կստացվի, որ նշված մասում սահմանված սկզբունքները կիրառելի կլինեն միայն կյանքից զրկված քաղաքացու համար, մինչդեռ օրենքի նախագծի կարգավորման առարկան նաեւ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերություններն են:

5. Նախագծի 2-րդ գլխի « ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ » վերնագիրը առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ . «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՝ հիմ ք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը ։

6 Նախագծի անցումային դրույթներում առաջարկում ենք նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու սույն Նախագծի 3-րդ հոդվածում նշված նորմատիվ իրավական ակտը ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավակա ն ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդմասը ։

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան ։

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                             Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» (փաստաթղթային կոդ ՝ Պ -015-18 02 2019- ՊԻ -011/0) Հայաստանի Հանրապետության օր ենքի նախագծի առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է ։

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                             Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ