ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-021-25.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն օրենքի 230-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 17-րդ կետով.»:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջները, առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման «տնամերձ եւ այգեգործական» բառերը «տնամերձ կամ այգեգործական» բառերով փոխարինելու հարցը,քանի որ կարծում ենք, որ Նախագծովառաջարկվող լրացմամբ նախատեսվող անշարժ գույքի հարկից ազատումը վերաբերում է միայն այն հողամասին, որը կրել է 50 տոկոս վնաս, այսինքն՝ բավական է միայն մեկպայմանի առկայությունը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդողտասներորդ օրը:»: Մինչդեռ, Օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն Օրենսգրքի «Անշարժ գույքի հարկը» վերտառությամբ 11-րդ բաժինը (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Ուստի, առաջարկում ենք Նախագծի ուժի մեջ մտնելու հոդվածը համապատասխանեցնել Օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                 ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-021-25.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                                ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան