Եզրակացություն

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթայինկոդ ՝ Կ-026-26-02.2019-ՊԱ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխո ւ թյուն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը(այսուհետ ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետից հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը ՝ հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություներ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                                        Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող ՝ Ա. Ավագյան / հեռ. 011-513-650

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթայինկոդ ՝ Կ-026-26-02.2019-ՊԱ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ն առնչվող այլ օրենքի կամ Ազգային Ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անրաժեշտությունը բացակայում է :

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                                                              Ս . ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ա . Ավագյան / հեռ . 011-513-650/